Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞ն­չը հեր­քենք, ե­թե...

Ի՞ն­չը հեր­քենք, ե­թե...
21.04.2020 | 16:31

«Ի­րա­տեսն» իր նա­խորդ եր­կու հա­մար­նե­րում եր­կու լուր էր տպագ­րել «Հայ­փոստ» ՓԲԸ-ի տնօ­րե­նի փո­փո­խու­թյան վե­րա­բե­րյալ։ Նախ «Իշ­խա­նու­թյունն այս ան­գամ էլ «աչ­քը դրել» է «Հայ­փոս­տի» վրա» վեր­տա­ռու­թյամբ նյու­թում անդ­րա­դար­ձել էինք տնօ­րե­նի ա­ռա­ջի­կա փո­փոխ­մա­նը, ին­չը հա­ջորդ օրն իսկ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյամբ հաս­տատ­վեց, և երկ­րորդն այ­սօր՝ «Իշ­խա­նու­թյու­նը «Հայ­փոստ»-ում տե­ղա­վո­րեց իր մար­դուն» գլ­խագ­րով՝ ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նե­լով, թե ով է նոր տնօ­րե­նը, ո­րի նշա­նա­կումն օ­րեն­քի խախտ­մամբ է տե­ղի ու­նե­ցել։ Եվ այ­սօր, օ՜, զար­մանք բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում արթ­նա­ցել են և պա­հան­ջել հեր­քում, թե թեր­թը սխալ է տպագ­րել, որ ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի նշա­նա­կու­մը օ­րեն­քի խախտ­մամբ է տե­ղի ու­նե­ցել։ Մինչ այդ, թե իշ­խա­նու­թյունն ին­չու է իր կադ­րին բե­րում այն­տեղ, ին­չու՞ է ա­ռանց հիմ­նա­վոր­ման նախ­կի­նին ստի­պում դի­մում գրել ու հե­ռա­նալ, ինչ­պե՞ս է հնա­րա­վոր կա­ռույ­ցի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րից խո­սել վար­չա­պե­տի մոտ ա­ռանց «Հայ­փոստ»-ի որևէ ներ­կա­յա­ցուց­չի, նա­խա­րա­րու­թյա­նը քիչ է ան­հան­գս­տաց­նում, դա պարզ­վում է, պի­տի օ­րի­նա­չափ հա­մա­րել։ Նրանց աչ­քը «ծա­կել է» այն, որ մենք ար­ձա­նագ­րել ենք, որ տնօ­րե­նի ԺՊ-ին օ­րեն­քի խախտ­մամբ են նշա­նա­կել։ Բայց պետք չէր այս հար­ցում շտա­պել և ի­րենք ի­րենց կրա­կը գցել։ Հի­մա հերք­ման պա­հանջ ներ­կա­յաց­նող խնդ­րո ա­ռար­կա­յի մա­սին։ Մենք վե­րա­հաս­տա­տում ենք, որ օ­րեն­քի խախ­տում է ե­ղել և ներ­կա­յաց­նում, թե ինչ նկա­տի ու­նենք։


Նախ շր­ջանց­վել է կա­ռա­վա­րու­թյան 25.06.2005-ի N224-ն ո­րո­շու­մը։ Ա­վե­լի ստույգ Հա­վել­ված N 3-ում սահ­ման­ված պա­հանջ­նե­րը։ «Հա­րյուր տո­կոս` պե­տու­թյա­նը սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով պատ­կա­նող բաժ­նե­մաս ու­նե­ցող փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի գոր­ծա­դիր մար­մին­նե­րի ընտ­րու­թյան (նշա­նակ­ման)» գլ­խում հս­տակ նշ­ված են այն չա­փո­րո­շիչ­նե­րը, մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վո­րում­նե­րը ո­րոնք պետք է ու­նե­նա «Հայ­փոստ» ՓԲԸ-ի ղե­կա­վա­րը կամ ղե­կա­վա­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը։ Որ­պես­զի օ­րենքն ամ­բող­ջու­թյամբ չմեջ­բե­րենք, թող նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ջանք թա­փեն ու կար­դան, թե ինչ մաս­նա­գի­տա­կան ո­րակ­ներ պի­տի ու­նե­նա այն մար­դը, ո­րը նույ­նիսկ ԺՊ-ի կար­գա­վի­ճա­կով զբա­ղեց­նում է տնօ­րե­նի պաշ­տո­նը։ Ո­լոր­տից կի­լո­մետ­րե­րով հե­ռու, մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի չու­նե­ցող ան­ձին հա­մա­կարգ տա­նե­լու ի­մաս­տը ո՞րն է, դա օ­րեն­քի խախ­տում չէ՞։
Բայց ե­թե, ըստ նա­խա­րա­րու­թյան, սա էլ պի­տի ան­տե­սել, «օգ­նու­թյան» է հաս­նում մյուս օ­րեն­քի խախ­տու­մը։ Խախտ­վել է 25.10.2011-ին ըն­դուն­ված ևս մեկ օ­րենք։ ՀՀ ԿԲ խոր­հր­դի ո­րո­շու­մը։ Ա­վե­լի կոնկ­րետ՝ «Վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի լի­ցեն­զա­վո­րու­մը, մաս­նա­ճյու­ղե­րի հաշ­վա­ռու­մը, վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ո­րա­կա­վո­րու­մը, վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան վայ­րին ներ­կա­յաց­վող տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան, տա­րած­քա­յին, ծրագ­րա­յին, անվ­տան­գու­թյան պա­հանջ­նե­րը, ինչ­պես նաև վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի լի­ցեն­զիա­նե­րի գրան­ցա­մա­տյա­նի ձևը, վար­ման կար­գը, դրա­նում նե­րառ­վող տե­ղե­կու­թյուն­նե­րը» կա­նո­նա­կար­գի 86-րդ կետն ան­տես­վել է։ Իսկ այս հատ­վածն ու­ղիղ մեջ­բե­րում ենք. «Վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի կամ գոր­ծա­դիր տնօ­րե­նի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը կա­րող է զբա­ղեց­վել վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի, գոր­ծա­դիր տնօ­րե­նի տե­ղա­կա­լի կամ բան­կի գոր­ծա­դիր տնօ­րե­նի (վար­չու­թյան նա­խա­գա­հի), գոր­ծա­դիր տնօ­րե­նի (վար­չու­թյան նա­խա­գա­հի) տե­ղա­կա­լի, տնօ­րի­նու­թյան (վար­չու­թյան) ան­դա­մի, օ­տա­րերկ­րյա բան­կի մաս­նա­ճյու­ղի կա­ռա­վար­չի ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի կող­մից, իսկ գլ­խա­վոր հաշ­վա­պա­հի պաշ­տո­նը կա­րող է զբա­ղեց­վել վճա­րա­հաշ­վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան գլ­խա­վոր հաշ­վա­պա­հի կամ բան­կի ու օ­տա­րերկ­րյա բան­կի մաս­նա­ճյու­ղի գլ­խա­վոր հաշ­վա­պա­հի ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի կող­մից»։ Հի­մա թող նա­խա­րա­րու­թյու­նը պար­զա­բա­նի «Հայ­փոստ» ՓԲԸ-ի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը այս չա­փո­րո­շիչ­նե­րով ո­րի՞ն է հա­մա­պա­տաս­խա­նում։ Շատ այլ ման­րա­մաս­ներ կա­րող ենք ներ­կա­յաց­նել նոր ԺՊ-ի վե­րա­բե­րյալ, նա­խա­րա­րու­թյան նախ­կի­նում «Հայ­փոս­տի» հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձևից, բայց ա­ռայժմ զերծ կմ­նանք՝ հոր­դո­րե­լով ա­վե­լի ու­շա­դիր լի­նել սե­փա­կան աշ­խա­տան­քի բա­ցե­րի նկատ­մամբ։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ


Լուսանկարն արված է նախորդ տարվա հոկտեմբերին։ Ձախից առաջինը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ԺՊ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է։ Ձախից չորրորդը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԸ։ Ի դեպ, հենց այս փոխնախարարն էլ «Հայփոստի» աշխատակիցներին ներկայացրել է ԺՊ Հայկ Կարապետյանին։

Դիտվել է՝ 9565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ